...

Հոգին թունավորված է. զգուշացեք

Հոգին թունավորված է. զգուշացեք

Մարսելի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը գրել է. «Հայաստանի իմ սիրելի բարեկամներ, այսօր Հայաստանից լուր է եկել, որ ՀՀ-ում խմելու ջուրը թունավորված է: Զգուշացեք»:

«ՉԻ». Եթե սա ասեր, օրինակ, Միկա Բադալյանը, որը բոլորին հոգնեցրել է իր սադրիչ վարքագծով ու հայտարարություններով, երևի բանի տեղ չդնեինք: 

Բայց ասողը հոգևորական է, որն իր անմիջական գործերը թողած, տեղեկատվական ահաբեկչությամբ է զբաղված: 

Չգիտենք՝ սա ինչ կարգավիճակ ունի ՀԱԵ-ի մեջ, կապ ունի արդյոք մեր եկեղեցու հետ, բայց եթե կապ ունի, ապա Կաթողիկոսը լավ կաներ՝ նրան կարգալույծ աներ: 

Վաղն էլ կգրի, թե լուր ունի, որ ատոմակայանից ռադիոակտիվ նյութեր են տարածվել երկրով մեկ: Լեզվի տակ ոսկոր չունի, արգելակներ չունի:

Հ.Գ. Իմիջիայլոց, ֆեյսբուքում ակտիվ տարածում են, թե Կաթողիկոսը վեհարանում ընդունել է Միկա Բադալյանին: Որևէ պաշտոնական կամ հավաստի աղբյուր չգտանք, հուսով ենք, որ սուտ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ