...

Հպարտանալու բան ե՞ք գտել

Հպարտանալու բան ե՞ք գտել

Գորիսի մշակույթի տան տնօրենը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ մշակույթի տան տնօրենը գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել «Հայաստան» դաշինքի՝ հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական հանրահավաքին։ 

Այս առթիվ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս դատավճիռը պատմական է։ Չորս տարվա ազատազրկումը, որը թեկուզ պայմանական չի կիրառվում, հավատացեք, խաղ ու պար չէ»:

«ՉԻ». Որ ասում են՝ ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ, հիմա սրանցն է: Այս երեք տարվա մեջ վերջապես մի հատ պատմական որոշում են գտել, հպարտանում են: 

Իհարկե, որ մարդկանց հարկադրում են գնալ հանրահավաքի, դա լավ չի: Կրկնակի լավ չի, որ Քոչարյանի հանրահավաքի համար է դա արվում: 

Բայց կանցնեն տարիներ, իսկ այս պատմական կոչվող որոշման մասին բոլորը կմոռանան: Իսկ ահա ձեր որոշումների մասին՝ ՔՊ-ական պատգամավորներ, դեռ շաաաա՜տ երկար են հիշելու: Առնվազն մինչև 2050 թվականը, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չեմպիոն է դառնալու՝ համաձայն ձեր պատմական որոշման: Որովհետև Հայաստանի ու Արցախի համար պատմական ու աղետալի որոշումները դուք եք կայացրել կամ չկայացրել: Եթե իհարկե, մինչև այդ հիշող մնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ