...

Ի՞նչ էլ նման են իրար

Ի՞նչ էլ նման են իրար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Տեղեկացա, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խմբակցության պատգամավոր, 5-րդ ալիքի նախկին լրագրող Ագնեսա Խամոյանը ու Քոչարյանի գրասենյակը հրաժարվել են Քոչարյանի ասուլիսի լուսաբանման համար հավատարմագրել Civic.am-ին։ 

Սա, կարծում եմ՝ անթույլատրելի խտրական վերաբերմունք է և հերթական վախի դրսևորումը։ Ինչքանով ես եմ տեղյակ՝ Civic-ից Հայր Մերը սովորելու մասին հարց տալ չէին պատրաստվում։ Բայց դե ինչպես ասում են՝ վախի աչքերը մեծ են։ 

Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ուշադրությունը (թեև գրեթե վստահ եմ, որ արձագանք չի լինի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով)»:

«ՉԻ». Հըմ, ոնց Նաջարյանը կասեր՝ քիչ առաջ մեկին ճամփու դրինք, հիմա էլ՝ սա: Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում, եթե դա կարելի էր ասուլիս համարել, թույլ չէր տվել, որ հնչեր «Առավոտ» թերթի հարցը: 

Հիմա էլ ընդդիմության ներկայացուցիչն է որոշում՝ ում հավատարմագրել, ում՝ ոչ: Ընդհանրապես, մեզ համար բավական սյուռ պատկեր է, որ ընդդիմադիր գործչի ասուլիսին մասնակցելու համար պետք է հավատարմագրել, իսկ ասուլիսն էլ վարում է մի ամբողջ պատգամավոր:

Բայց զգում ե՞ք, որ իշխանության և ընդդիմության վարքագիծը լրատվամիջոցների հանդեպ գործնականում չի տարբերվում: Մի ժամանակ գուցե որոշ տարբերություն կար, բայց քանի գնաց, նրանց դիրքորոշումները սկսեցին իրար մոտենալ ու շուտով կհատվեն զրոյական կետում: Ազգային ժողովում են սահմանափակումներ մտցնում, աստղաբաշխական տուգանքներ են նախատեսում ոչ ցանկալի լրատվամիջոցների համար, փակում են, նորն են բացում....

Իսկ Վահագն Ալեքսանյանը ՄԻՊ-ին դիմելուց թող հիշատակի ոչ միայն Civic-ի, այլ նաև «Առավոտի» պահը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ