...

Իմ կինը քո կինը չի

Իմ կինը քո կինը չի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես հասկանալ ԱԺ-ում երեկ հնչած հայտարարությունները, որ Արցախի կարգավիճակի մասին նշաձողը պետք է վերանայել, ասել է. «Միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի հասկացել, այսինքն՝ այդ կարմիր գիծը, որը մենք քաշել ենք կարգավիճակի առումով, միջազգային հանրությունը դա չի հասկացել»:

«ՉԻ». Վահագն Ալեքսանյանը մեզ հիշեցնում է էն անեկդոտի չուկչային, որը բողոքում է, թե երկրաբաններից ավելի ապուշ մարդ չի տեսել: Ասում են՝ ինչի՞: Ասում է՝ ամեն անգամ գալիս եմ տուն, տեսնում՝ երկրաբաններից մեկը կնգաս հետ քնած է: Բացատրում եմ, բացատրում եմ, որ էս քո կնիկը չի, չեն հասկանում: 

Հիմա այս միջազգային հանրությունից ավելի ապուշ միջազգային հանրություն չենք տեսել: Իշխանությունները սրանց բացատրում են, բացատրում են, որ Արցախը պետք է կարգավիճակի բարձր նշաձող ունենա, չեն հասկանում: Դե չեն հասկանում, ի՞նչ ասես դրանց: Ստիպված որոշել են նշաձողը իջեցնել, որ հասկանան: 

Հ.Գ. Մեկ ուրիշ քպ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ այսօր ասել է, թե վարչապետի ելույթը լավ չեն հասկացել. այս գործընթացի շահառուն Արցախի ժողովուրդն է: Ստացվում է, որ էս իշխանություններին ոչ ոք չի հասկանում: Ամբողջ աշխարհը՝ մենք էլ հետը, ապուշ են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ