...

Իմ մոմավառությունը քո մոմավառությանը վը՜-նաս չէ, վը՜նաս չէ...

Իմ մոմավառությունը քո մոմավառությանը վը՜-նաս չէ, վը՜նաս չէ...

Մեր տեղեկություններով՝ Չարենցավան քաղաքապետ, «Միասնական համայնք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հակոբ Շահգալդյանը ոտքի է հանել բոլոր ռեզերվային ուժերը նպատակին հասնելու համար: Բոլոր մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին հրահանգված  է աշխատել  Շահգալդյանի օգտին:

Ի լրումն այս ամենի՝ տեղեկանալով, որ Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հակառակորդ  թեկնածու Արթուր Գալստյանը մոմավառություն է կազմակերպել, Շահգալդյանի կողմնակիցները, տուն առ տուն մտնելով չարենցավանցիների բնակարանները, նրանց հորդորել են չմասնակցել մոմավառությանը: Փոխարենը սեպտեմբերի 21 լույս 22-ի գիշերը Շահգալդյանը սեփական մոմավառությունն է կազմակերպել, որին մասնակցել է մոտ 700 մարդ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանցից 400-ին ավտոբուսներով բերել են Երևանից և Աբովյան քաղաքից՝ մարդաշատ միջոցառման տպավորություն թողնելու համար:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2687 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ