...

Վատ պարողին խանգարողները

Վատ պարողին խանգարողները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն «Ազատության» եթերում ասել է. «Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»:

«ՉԻ». Մեզ թվում էր, թե 2020-ից հետո այսքան աղետները իշխանությունների ապիկար, ապաշնորհ քաղաքականության արդյունքն են, բայց չէ...

Իրենք ահավոր տաղանդավոր, խելացի, հզոր դեմքեր են, բայց դե ի՞նչ անեն, երբ նախկինները Հայաստան ու Արցախ պետություններ են ստեղծել, Ալմա-Աթա են ստորագրել, Լիսաբոնում ոչ մի բան չեն ստորագրել, ինչ ասես, որ չեն արել:

Բայց ամենաշատը սրանք տանջվել են եկեղեցուց: Նոր ջոկել են, որ Արցախը հանձնելու, Հայաստանի տարածքները փոզմիշ անելու գործընթացները չէին լինի, եթե եկեղեցին թույլ լիներ: Այ, հենց եկեղեցին թուլացավ, այսինքն՝ թուլացնեն, տեսեք՝ միանգամից Հայաստանը ոնց է հզորանալու: 

Շատ է, էլի, եկեղեցին խանգարում սրանց: Շատ... Ինչպես որ մնացած բոլորը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ