...

Ինքն է, որ կա

Ինքն է, որ կա

Այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ «քաղաքապետի փոխարեն էլ ե՞ք Դուք տարին ամփոփում»։

«ՉԻ». Հետաքրքիր մարդիկ են էս լրագրողները: Բա իհարկե, Տիգրան Ավինյանը: Բա ուրիշ ո՞վ: Երևանում ինչ կատարվում է, իհարկե, լավ բաների մասին է խոսքը, սաղ Ավինյանն է անում: Երևանի դե յուրե քաղաքապետի անունն ընդամենը անհաջողությունների դեպքում պետք է շոշափվի:

Նորմալ է, ի՞նչ է եղել: Նույնիսկ այսպիսի արտահայտություն կա՝ «անգլիական թագուհի»: Նոմինալ ղեկավարը Հրաչյա Սարգսյանն է, բայց՝ անգլիական թագուհու կարգավիճակով: Մարդ, որից ոչ մի բան կախված չէ: 

Ի դեպ, այդպիսի մի անգլիական թագուհի մեր պատմության մեջ արդեն եղել է, մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Չենք նշում նրա անունը: Առանց մեզ էլ կգուշակեք:
 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ