...

Ինքը՝ եվրոպաներում, աշխատողները՝ ազատման դիմումները ձեռքներին

Ինքը՝ եվրոպաներում, աշխատողները՝ ազատման դիմումները ձեռքներին

Մինչ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդամենը օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, չկարողանալով միտինգներով իշխանափոխության հարցը լուծել, շրջագայում է եվրոպաներով ու «Դիմադրություն» շարժման մոտեցումները և տեսակետները փորձում ներկայացնել Եվրախորհրդարանին, նրա օգնականները երեկ ազատման դիմումներ էին ներկայացնում։ Թե ինչ հիմքով՝ այնքան էլ հստակ չէ, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020 թվականին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Լիլիթ Ստեփանյանը փոփոխություններ էին առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նախագծով, որը շրջանառության մեջ էր դրվել օգոստոսի 17-ին, առաջարկվում էր հստակեցնել օրենսգրքի 114-րդ հոդվածը, որը վերաբերում է խտրականության հիմքով աշխատանքից ազատման բացառմանը: Փաստորեն մինչև այսօր էլ այդ հոդվածում հստակություն չկա, աշխատակիցների իրավունքներին էլ տեր կանգնող չկա:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ