...

Իրար կես տենդերից հասկանում են

Իրար կես տենդերից հասկանում են

Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին մոտ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։ Այդ գումարով ոստիկանությունը «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն է ձեռք բերել 140 մեքենայի համար։ 

«ՉԻ». Բայց ասեք, որ հոյակապ մեխանիզմ են սարքել: Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ֆիրմայից 5 միլիարդ դրամի (1 միլիոն 250 հազար դոլար) մեքենա են գնում,  հետո տանում, դրանք Խաչատուր Սուքիասյանի մոտ են ապահովագրում: Ե՛վ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ գոհ:

Հետո էլ ասում են՝ քաղաքական դաշտում միասնություն չկա: Բա սրանից ավելի ամուր, սերտ, դարավոր միասնություն լինո՞ւմ է: Շատ կուռ թիմ է հավաքվել, իրար պասեր տալով առաջ են գնում:

Այստեղ միակ բանը, որ պետք է «նալադկա» անել, ինչ են ասում, էդ հավասակշռման մեխանիզմն է: Թե չէ, լավ չի, մեկին 5 միլիարդ դրամ են տալիս, որ ձենը կտրի, աջը քաշած ռազմահայրենասիրական գործ անի, մյուսին՝ 15 անգամ քիչ: Արդար չի, դա կարող է ներտնտեսական դաշտը ապակայունացնել: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ