...

Իշխանությունը Կուշտունիցան էր զավթել

Իշխանությունը Կուշտունիցան էր զավթել

Այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։ Ամիսներ առաջ Արամ Մանուկյանը՝ խոսելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին՝ հայտարարել էր. «Քոչարյանը պաշտպանվելու համար օգտագործում է գողացված փողերը», «ապօրինաբար դուրս է բերել մշակութային արժեքները», «նա գողացել է իշխանությունը»:

Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները, որը զրպարտություն է համարում, և ներողություն խնդրել վիրավորանքի համար: 

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է այդ Արամ Մանուկյանը: Հիմա էս ո՞ր դարն է, որ այդպես ուղիղ, բացեիբաց հայտարարեն մարդու անցյալի ու արածների մասին: Էն էլ մի մարդու, որը դատի տալու, տոննաներով փաստաբաններ վարձելու խնդիր չունի, ու որի լեզուն ՍԴ որոշումից հետո բացվել է:

Բա դրա համար ձև կա, տարբերակներ կան, այնպես ասել, որ դատի տալու ոչ մի շանս չթողնես: Ջանիկ Ադամյանի գործը դրա ամենավառ օրինակն է: 

Ուրեմն, Ջանիկը բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի տողեր կային՝ 

«Անաղուհաց քրդի շունը շուտ մոռացավ Վազգենին, 

Հաստատ խառն է նրա մատը «Հոկտեմբերի 27»-ի գործին»:

Քոչարյանն էլ բռնել ու այդ մարդուն դատի էր տվել՝ իրեն վիրավորելու համար: Չնայած՝ նրա անունը նշված չէր բանաստեղծությունում: Մի ամբողջ քրեական գործ հարուցեցին, Աղվան Հովսեփյանով, բանով, հետո հասկացան, որ էշություն են արել, քանի որ Քոչարյանին էին վերագրել «անաղուհաց քրդի շուն» արտահայտությունը, ու հանրությունը դրա վրա ղժժում էր: Ստիպված գործը կարճեցին: Ընդ որում՝ շատ հետաքրքիր հիմնավորմամբ՝ «իրադրության փոփոխության պատճառով»: Մի խոսքով՝ խայտառակ եղան:

Դրա համար, հաջորդ անգամ, եթե Արամ Մանուկյանը բան ունենա ասելու, պետք է, օրինակ, այսպես ձևակերպի իր խոսքերը. «Կուշտունիցան պաշտպանվելու համար օգտագործում է գողացված փողերը», «Աբու Ալլահ Մահարին ապօրինաբար դուրս է բերել մշակութային արժեքները», «Պապլավոկի հերոսը գողացել է իշխանությունը» և այլն: Դրա համար հաստատ դատի չեն տա: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ