...

Իսկ չտպավորվածներին կփռենք ասֆալտին

Իսկ չտպավորվածներին կփռենք ասֆալտին

Անդրադառնալով ամանորյա միջոցառումներին՝ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, և ես վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու»։

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին այսպիսի անեկդոտ կա։ Հրեան զանգում է Օդեսայում ապրող ընկերոջը․ «Մոյշա, ի՞նչ է կատարվում այդտեղ»։ Սա պատասխանում է․ «Իզյա, Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ և արդեն տվել է 25 հազար զոհ, կորցրել է 400 տանկ, 250 ինքնաթիռ»․․․ «Իսկ ՆԱՏՕ-ն՞»։ «Իզյա, դու չես հավատա, բայց ՆԱՏՕ-ի զորքը դեռ չի եկել»։ Հա, սա ինչո՞ւ հիշեցինք։ Երևանի այս տարվա ամանորյա լուսավորությունը դեռ չեն միացրել, բայց Ավինյան Տիկոն կարող է չանհանգստանալ․ բոլորն արդեն իսկ լա՜վ տպավորված են։ Ամենաշատը տպավորված են, իհարկե, Հանրապետության հրապարակի շենքերը ծակծկելու պատվերը ստացած ընկերության սեփականատերերը, բայց միջազգային տպավորվածներ նույնպես կան։ Շվեյցարիայում, օրինակ, կարծում են, որ այս միջոցառումներն իրենց պատվին են անում, կառավարության շենքն էլ ծակծկում են՝ որպես շվեյցարական պանրի խորհրդանիշ, և որպես պատասխան բարեկամական քայլ՝ որոշել են շվեյցարական բանկերում բարձրաստիճան իմքայլականների հաշիվները սպասարկել արտոնյալ պայմաններով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ