...

Ջեբն էին գցել

Ջեբն էին գցել

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմության այն հարցադրմանը, որ 208 քառակուսի կմ օկուպացված է, ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ, ասել է. «Այդ 208-ից մի շատ մեծ հատվածը 1990-ականներից է օկուպացված, բա ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»:

«ՉԻ». Այսինքն, 1990-ականներին, բացի Հայաստանից, մի 11-12 հազ. քառակուսի կմ տարածք ենք ունեցել, էդ հեչ, որ ամբողջը տվել են Ադրբեջանին: 

Այ այդպես, 1990-ականներին Արցախ ազատագրած իշխանությունները մատը մատին չեն տվել, որ հակառակորդին օկուպացված տարածքներից քշեն, այդ ծանր բեռը մնացել է էս խեղճերի ուսերին: 

Մենք համաձայն ենք. դուք ձեր օրոք կորցրած տարածքները հետ բերեք, էն 208 ք/կմ-ը զեղչերով, բոնուսներով, ընդդիմության վրա կգցենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ