...

Ժամանակ չի կորցնում

Ժամանակ չի կորցնում

Այսօր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում: Civilnet.am-ն էլ հայտնում է, որ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում։ Բացի այդ, Խլղաթյանը բնակարան ու ավտոկայանատեղի էր ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում:

ՉԻ.- Դե, ոնց տեսնում ենք, Տիգրան Ավինյանն ընդհանրապես ժամանակ չի կորցնում: Մի ձեռքով Երևանն է «ռուլիտ» անում, մյուս ձեռքով Երևանի կենտրոնում էլիտար թաղամասերի գործով է զբաղված, երրորդ ձեռքով էլ տարածք առ տարածք է ազատագրում: 

Իհարկե, լավ կլիներ, որ Ավինյանը «չերեզներով» սահմանամերձ գոտիներում մեր կորցրած տարածքները ձեռք բերեր՝ կադաստրով, օրինական մուծումներով, որ գոնե մի բանով օգուտ տված լիներ պետությանը:

Բոլոր դեպքերում, շնորհավոր նոր պաշտոնն ու նոր հողատարածքները. բարով վայելեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   617 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ