...

Կանաչապատումը՝ միայն գեղազարդ քոլերով

Կանաչապատումը՝ միայն գեղազարդ քոլերով

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում «կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով»։

Որ այդ ծառերը կլինեն «արժեքավոր»՝ անկասկած է։ Դրա համար պետք է ընդամենը հազար դրամանոց տնկիների համար վճարել մի 20-25 հազար դրամ, ու թող դրանից հետո որևէ մեկը համարձակվի հայտարարել, թե այդ ծառերն «արժեքավոր» չեն։ Իսկ ահա նոր ծառերի գեղարվեստական նկարագրությունն ակնհայտորեն աղքատիկ է։ Ցանկալի է, որ դրանք լինեն ոչ միայն գեղազարդ, այլև գողտրիկ, պճնասաղարթ, ակնահաճո, ծաղկաժպիտ և հոգեպարար։ Թե չէ միայն գեղազարդով բան չի ստացվի։

Չնայած՝ չի իմացվի։ Գուցե «գեղազարդ» ասելով նկատի են ունեցել, որ ով իրենց գեղում ինչ զարդ տեսել է՝ պիտի բերի Երևանի կենտրոնում տնկի։ Մյուս կողմից էլ՝ Երևանի քաղաքապետի այս որոշումը չարժե անձնավորել։ Տիգրան Ավինյանի ճաշակով լիներ՝ կանաչապատումը կիրականացներ բացառապես տեխնիկական կանեփով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   251 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ