...

Կաթողիկոսի մարդասիրությունը Քոչարյանի վրա զարթնեց

Կաթողիկոսի մարդասիրությունը Քոչարյանի վրա զարթնեց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության օգտին. «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

«ՉԻ». Ահա այսպիսի Կաթողիկոս ունենք: Չափազանց մարդասեր: Պարզապես մենք այդ մասին նոր ենք իմանում: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրից ի վեր Մայր Աթոռի ղեկավարը առ այսօր նման մարդասիրություն չէր ցուցաբերել հարյուրավոր քաղբանտարկյալների հանդեպ: Երևի, այդ քաղբանտարկյալները պարապած, առողջ մարդիկ էին: 

Երբևիցե Կաթողիկոսը չի դատապարտել 20 տարի ընդդիմադիր գործիչների նկատմամբ հալածանքները, խոշտանգումները, ծեծ ու ջարդը, իշխանություն զավթելը:

Մենք չտեսանք մարդասեր Կաթողիկոսին 2008թ. մարտի 1-ին այնտեղ, որտեղ սեփական ժողովրդի էին գնդակահարում: Մենք չենք հիշում գեթ մեկ դեպք, որ Կաթողիկոսը իր խոսքն ասեր 20 տարի շարունակ երկիրը ասպատակողներին կանգնեցնելու համար: Որ հարցնեիր, կասեր՝ Եկեղեցին չի խառնվում քաղաքական գործերին:

Իսկ այժմ նա մտահոգ է: Երևի՝ նմանը նմանին կգտնի: Ի վերջո, հոկտեմբերի 27-ով մեկը իշխեց Եկեղեցու գահին, մյուսը՝ տիրեց երկրի գահին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ