...

Կենդանության օրոք սրբադասեք

Կենդանության օրոք սրբադասեք

«Ես մի կարծիք ունեմ, որ ինչպես Կարեն Դեմիրճյանն է եղել ժողովրդի կուռք, մի քանի տասնամյակ չի անցնի, այն ժամանակ էլ կհամարեն Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին մեր հայրենիքի կուռքը»,- հայտարարել է Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը:

«ՉԻ». Անհասկանալի է, թե ինչու պետք է տասնամյակներ անցնեն և միայն դրանից հետո Քոչարյանն ու Սարգսյանը դառնան կուռք: Ընդդիմության կարծիքով, շաբաթ օրը Ազատության հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ եթե անբարենպաստ եղանակի գործոնը չլիներ, ապա նրանց քանակը կանցներ հարյուր հազարները: Իսկ այդ մարդկանց սրտերում Քոչարյանը և Սարգսյանը վաղուց կուռք են, ազգային հերոսներ, հմուտ պետական գործիչներ՝ օժտված չտեսնված ռազմական և դիվանագիտական տաղանդով:

Իմիջիայլոց, քանի դեռ Վեհափառի պաշտոնը զբաղեցնում է Գարեգին Բ-ն, կարելի է մի փոքր շրջանցել օրենքը և կենդանության օրոք սրբադասել Քոչարյանին ու Սարգսյանին: Այդպես գոնե նրանց երկրպագողների անհարմար վիճակը մի փոքր կմեղմվի:

Ինչ վերաբերում է Անդրեասյանին, ապա այս մասով ամեն ինչ օբյեկտիվ է: Ապիկար և թուլամորթ իշխանությունները չկարողացան միլիոնավոր դրամների յուրացման գործը հասցնել դատարան: Ուրցաձորի գյուղապետը վաղուց պետք է կրեր պատիժը, բայց դրա փոխարեն ոչ միայն ցուցարար է դարձել, այլ նաև հանրության գլխին նոր կուռքեր է փաթաթում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ