...

Կռվի նոր դաշտ բացվեց

Կռվի նոր դաշտ բացվեց

Երեկ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:

Պատճառը Ղազար քահանայի կուսակցական գործունեությունն է, քաղաքական քարոզչությունն ու Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Հայկ Պետրոսյան ավազանի անունով:

Երեկոյան Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հավատացյալ Հայ Քրիստոնեաներին հալածելու և Քրիստոնեա Հայաստանին թշնամաբար վնասելու համար գահընկեց է հռչակվել Գարեգին բ Ներսիսյան Ամենայն Հայոց կաթողիկոսը և հետայսու կդասվի աշխարհականների շարքը` Կտրիճ Ներսիսյան անունով»:

«ՉԻ». Սաղ երգերը երգել էինք, սա էր մնացել: Որ քաղաքական դաշտում իրար միս են ուտում, դա հին, հայկական ավանդույթ է, բայց հեչ չէինք ցանկանա, որ այդ մսակերությունը նաև հոգևոր դաշտ տեղափոխվեր: 

Մենք այսուհետ կհետևենք Հայկ Պետրոսյանի քաղաքական գործունեությանը: Դուխով տղա է երևում: Մարինա Խաչատրյանի պես օրումեջ դավադրություններ է բացահայտում, շաբաթը մեկ՝ սատանայական ծրագրեր խափանում, ամիսը մեկ էլ՝ կորոնավիրուսի ու 5G-ի ազգակցական կապերն է վերհանում: 

Իսկ Կաթողիկոսին մի բան ասենք. դրա համար էլ պետք չէ քաղաքական գործընթացներին միջամտել, ինչ-որ մեկի հրաժարականը պահանջել, ինչ-որ մեղադրյալի համար միջնորդություն ներկայացնել. դա վատ օրինակ է ծառայում ստորին էշելոնների հոգևորականների համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2080 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ