...

Լրջացեք, սա ներքաղաքական հարց չէ

Լրջացեք, սա ներքաղաքական հարց չէ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, ու որքան էլ ցավալի է՝ այդ փաստը Հայաստանում քննարկվում է զուտ ներքաղաքական համատեքստում։ Մեկն ասում է «նրանց հասնում ա», մյուսն ասում է «Նիկոլն ու Ալիևը սինխրոն են գործում»․․․

Փաստն այն է, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ, և անկախ նրանից, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում նրանց կամ որպես նախագահներ լեգիտիմ էին նրանք, թե ոչ, Հայաստանը պարտավոր է անմիջապես պետական մակարդակով օգտագործել բոլոր լծակները և կասեցնել այդ խայտառակությունը։ Առավել ևս, որ հարուցված քրեական գործերը կարծես թե «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու» հոդվածով են։ Ու եթե Հայաստանը պետական մակարդակով չարձագանքի՝ դա կնշանակի ընդունել, որ արցախյան առաջին պատերազմում հայկական կողմն իսկապես էլ ռազմական հանցագործություններ է կատարել։ 

Կկարողանա Նիկոլ Փաշինյանը մի կողմ դնել իր անձնական մանր քինախնդրությունը, թե ոչ՝ դժվար է ասել, բայց սա իսկապես կարևորագույն պետական խնդիր է։ Եթե հիմա չհակազդենք՝ հետագա դատավարությունների ժամանակ շատ ավելի բարդ է լինելու։ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ