...

Մայր Թենիսը

Մայր Թենիսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտնել է. «Թենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում ենք կառուցելու»:

«ՉԻ». Շատ լավ գաղափար է: Թենիսի սիրահարների համար գտած է: Մի ժամ ավտոկայանատեղիում թենիս խաղալու համար վճարելու եք 300 դրամ: Մի օր խաղալու համար՝ 2000 դրամ:

Իսկ եթե ցանկանում եք տարին տասներկու ամիս թենիս խաղալ, 160 հազար դրամ է, կտաք, կխաղաք: 

Ընդ որում, հաշվի առնելով, որ ավտոկայանատեղի-կորտերը հենց «Մայր Հայաստանի» կողքին են կառուցվելու՝ արժե, որ արձանի սուրը փոխարինվի թենիսի ռակետկայով: Հզոր բան կստացվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   262 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ