...

Մեռած խորհրդարանի ուրվականները

Մեռած խորհրդարանի ուրվականները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել է. «Եթե պատերազմը չդադարեցնելը մարդասպանություն էր, ապա Իշխան Սաղաթելյանն էլ էր դեմ դադարեցնելուն, արդյոք նա մարդասպա՞ն էր»:

«ՉԻ». Խորհրդարանում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության շուրջ քննարկումները մի իսկական կինո են: 

«Բոշա», «փչացած», «բոշա», «փչացած».... հիմնականում այս տիրույթում են ընթանում քննարկումները: 

Ամենահետաքրքիրն այն է, որ ով ինչում մեղադրում է դիմացինին, բավական հիմնավոր փաստարկներ է բերում: Երևի «ՉԻ» են կարդում: 

Հիմա Վահագն Ալեքսանյանը, կապ չունի, թե մենք իրեն ինչպես ենք վերաբերվում, կոնկրետ հարց է տալիս «Հայաստան» դաշինքի անդամներին: Ձեն չեն հանում: Ի՞նչ ասեն: Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ ինքն էլ կմերժեր Լավրովի պլանը, պատերազմի ժամանակ էլ հայտարարել էր, որ մինչև վերջ պետք է կռվել: 

Մի քանի անգամ նշել էինք, որ քոչարյանականները ինչ մեղադրանք ներկայացնեն այս իշխանություններին, նույնը իրենց են վերադարձնելու: Ու այ սենց, երկիրը վարի տալով, այսօր խորհրդարանում մեր ապագան են իբր քննարկում: Նույն սանրի կտավները: Ոչ ոք չի ընդունում, որ ինչ-որ հարցում սխալվել է: Բոլորն էլ ամենաճիշտն են համարում իրենց: Այդ առումով մեռած խորհրդարան է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ