...

Մի՛ չարաշահեք խթանիչները

Մի՛ չարաշահեք խթանիչները

«Ալիևը հուսահատության մեջ է և միջազգային աջակցություն չստանալով՝ անցել է շանտաժի»:

Պնդման հեղինակը ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է:

«ՉԻ». Հուսահատությունը մեղմ է ասված, ըստ Perfect tv-ի վստահելի աղբյուրների՝ մի քանի անգամ փորձել է սուիցիդ իրականացնել, պարզապես չի հաջողել:

ԱԺ պատգամավորներին ոչ թե պետք է ստուգել՝ արդյոք զենք-զինամթերք չեն մտցնում խորհրդարանի շենք, այլ պետք է ստուգել՝ արդյոք չեն չարաշահում արգելված խթանիչները: Չարաշահողներին պետք է արգելել հարցազրույցներ տալ գոնե արտաքին քաղաքականության վերաբերյալ:

9 ամիս առաջ հաղթանակ են տարել, ներկայումս օկուպացրել են Հայաստանի տարածքի որոշ հատվածներ, կոնկրետ վերջնագրեր են ներկայացնում, բայց ըստ իշխանական պատգամավորի՝ հուսահատության մեջ են: Մենք էլ կուզեինք նման հուսահատության մեջ լինել, թող ադրբեջանցի մի պատգամավոր էլ Եղոյանի նման տեսակետներ հայտներ:

Կարելի է ասել, որ Ալիևի մայիսի 12-ի օպերացիան ակնկալած արդյունքը չի տվել, բայց այն հուսահատություն որակելու համար իշխանական պատգամավորի ինքնավստահությունից և իրականության հետ առերեսվելու ցանկության իսպառ բացակայությունից է պետք ունենալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ