...

Միանգամից «հարսանիքի հարկ» սահմանեք

Միանգամից «հարսանիքի հարկ» սահմանեք

Իշխանությունները որոշել են, որ 2023 թ հունիսից հրավառություններ կիրականացվեն բացառապես տոն օրերին՝ միայն համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ և միայն համայնքի կողմից թույլատրված վայրերում։ Եվ իհարկե՝ «առանձնահատուկ դեպքերում»։ Մեկ այլ նախագծով էլ խստացվելու են ՀՀ տարածքում անօդաչու թռչող համակարգերի շահագործման պայմանները։

Իշխանություններն իզուր են այդքան խորացել ու մանրուքների մեջ մտել։ Կարող էին միանգամից «հարսանիքի հարկ» սահմանել, որովհետև ոչ մի «խելքը գլխին» հարսանիք առանց հրավառության ու դրոններով նկարահանված կադրերի չի կազմակերպվում։ Եվ ընդհանրապես՝ հաշվի առնելով Տիգրան Ավինյանի կրեատիվ մտածողությունն ու ախորժակը, կարելի է չկասկածել, որ առաջիկայում «հստակ չափորոշիչներ» կսահմանվեն նաև, ասենք, հարսնացուի նետած ծաղկեփնջի բալիստիկ հետագծի, թամադայի «բանտիկի» չափերի, երգացանկի և այլնի համար, ուստի ճիշտը միանգամից «հարսանիքի հարկ» սահմանելն է, որը կվճարեն քաղաքապետարանում՝ «մեկ պատուհան» սկզբունքով։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ