...

Նախընտրական թոհուբոհ ՔՊ կուսակցության գրասենյակներում

Նախընտրական թոհուբոհ ՔՊ կուսակցության գրասենյակներում

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն մեր տեղեկություններով՝ այս օրերին ՔՊ կուսակցության մարզային գրասենյակներում նախընտրական թոհուբոհ է, համանքապետներին կանչում են մարզային գրասենյակներ՝ հորդորելով ընտրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներին: Մասնավորապես Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը Արտաշատի տարածաշրջանի մեջ մտնող բոլոր համայնքների ղեկավարներին հրավիրել է ՔՊ գրասենյակ՝ ընտրությունների ելքը ապահովագրելու և ՔՊ թեկնածուին սատարելու երաշխիքներ ստանալու համար:

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքին ներկա համայնքների ղեկավարները հավատարմության երդում են տվել ու խոստացել ընտրողների պատշաճ մասնակցություն ապահովել, հետևապես նաև՝ քվեների առավելագույն թիվ: 

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Կառլեն Մկրտչյանին, վերջինս խոստացավ 20 րոպեից անպայման պատասխանել մեր հարցերին, սակայն 20 րոպեից նրա բջջայինն արդեն անհասանելի էր:

Իսկ Ազատավան համայնքի ղեկավար, ԲՀԿ անդամ Պետիկ Ղազարյանը հաստատեց, որ հոկտեմբերի 29-ին ՔՊ կուսակցության գրասենյակում Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ու տարածաշրջանի համայնքների ղեկավարները հանդիպել են: Քննարկե՞լ են արդյոք ՏԻՄ ընտրությունների մասին հարցեր՝ Ազատավանի ղեկավարը հրաժարվեց պատասխանել, հայտարարելով՝ «դա մեր ներքին քննարկման հարցն է»:

Մ. Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ