...

Նեղված ես, պիցցա համտեսի

Նեղված ես, պիցցա համտեսի

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել.

«Նեղվում և անհարմարություն եմ զգում Նախագահ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի առումով»:

«ՉԻ». Ընդհանրապես այսպիսի դեպքերի համար են ասել՝ պետք չի նեղվել՝ մեկ չափս մեծ հագուստ ես գնում և նեղվածությունն ու անհարմարությունն ինքնըստինքյան անցնում են:

Իսկ ընդհանրապես այսպիսի տեսակետներն ավելի վտանգավոր են, քան անգամ այն մտավարժանքները, թե Քոչարյանի դեմ հալածանքներ են իրականացվում: Եթե Դարբինյանը գտնում է, որ Քոչարյանի դեմ իրականացվում են ապօրինություններ, ապա պետք է իր մեջ տղամարդկություն գտնի և ուղիղ տեքստով դա ասի: Ասելուց հետո էլ գնա դատարան, իսկ ընդմիջումներին մի երկու կտոր պիցցա համտեսի: Իսկ եթե այդպես չի գտնում, ապա նման տեսակետ հայտնելը ուղիղ ապացույցն է, որ նախկին վարչապետը չի ցանկանում, որ Հայաստանը դառնա օրենքի երկիր, որտեղ արդարադատությունը կաշկանդված չէ անձի՝ նախկինում զբաղեցրած պաշտոններով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2699 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ