...

Ներող, ապեր

Ներող, ապեր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպ-ծեծկռտուքին, հայտարարել է. «Սիրելի երևանցիներ, ավագանու հարգելի անդամներ, իրապես ցավում եմ միջադեպի համար, նաև ինձ մեղավոր եմ համարում դրա համար, որ չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող»:

«ՉԻ». Մենք Ավինյանին խորհուրդ ենք տալիս այս հայտարարությունը պահել ու ավագանու ամեն նիստից առաջ տարածել: 

Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հա էլ կրկնվելու է: Իմաստ չկա ամեն ջուր շփոցիի, քացիի ու չափալախի համար նոր տեքստ գրել, ժամանակ կորցնել: 

Իսկ որպեսզի նման միջադեպեր չլինեն, պետք է խմբակցությունների միջև ապակյա միջնորմեր տեղադրել: Բայց որակով, որ ոտքով խփեն, չճաքի, ջուր ցփնեն, չանցնի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ