...

Նոր բան չի եղել

Նոր բան չի եղել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրել է. «Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը։

Արտասովոր չէ նաև մեթոդը՝ արտաքին և ներքին ուժերը միաժամանակ գրոհում են մեր պետականությունը։

Լուծման համար ևս հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես չպետք է տրվել օտարերկրյա ուժերին ծառայող 5-րդ շարասյան սադրանքներին, մնալ համախմբված պետություն ունենալու գաղափարի շուրջ և ամեն ինչ լավ կլինի»:

«ՉԻ». Լավ, համարենք, որ իրականում ոչ մի նոր բան չի եղել: Մենք էլ չենք տրվում օտարերկրյա ուժերին ծառայող 5-րդ շարասյան սադրանքներին, պինդ բռնվում ենք համախմբված պետություն ունենալու գաղափարից:

Դե հիմա ասեք, թե այսքանից հետո ոնց պիտի ամեն ինչ լավ լինի: Այսքան տարի հանրությունը վստահել է ձեզ,  չի տրվել ձեր այդ ասած 5-րդ շարասյան սադրանքներին, հավատացել է ձեզ, այսինքն՝ իրեն պահել է այնպես, ինչպես դուք եք կոչ արել:

Արդյունքները լա՞վ են եղել: Գոհացուցի՞չ են: Իհարկե, ոչ: Բա եթե մինչև հիմա ձեր արածը բերել է աղետների, թեպետ ձեր ուզած պայմանները եղել են, հիմա ինչի՞ պիտի լավ լինի: «Լավ կլինի, լավ կլինի» ասելով՝ այս օ՞րը նկատի ունեիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ