...

Նոր քրեական հոդված մտցրեք

Նոր քրեական հոդված մտցրեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու էս պահին գործակալական ցանցի հրաման-հորդորով Երևանի փողոցներում «ստորագրելու» դեմ միտինգի գնացող երիտասարդ տղաները վստահաբար լավագույն ՄՈԲ ռեսուրսն են, որ հնարավոր է գտնել։
Անհրաժեշտ է իդենտիֆիկացնել բոլորին և ուղարկել հայրենիքի համար պայքարելու էնտեղ, որտեղ որ պայքարում են հայրենիքի համար՝ առաջնագիծ»:

ՉԻ.- Այս էլ որերորդ անգամ ենք նկատում, որ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմության ակցիաներին ի պատասխան առաջարկում են ընդդիմադիրներին առաջնագիծ ուղարկել:

Ընդհանրապես, բանակում ծառայելը, հայրենիք պաշտպանելը յուրաքանչյուր տղամարդու համար պատվաբեր գործ է համարվել դեռ Նաբուգոդոնոսորի ու Ռամզես 2-ի ժամանակներից ի վեր:

Իսկ սրանք հայրենիք պաշտպանելը համարում են պատժամիջոց: Քիչ է մնում, քրեական օրենսգրքում նոր պատժամիջոց սահմանեն. Էսինչ Էսինչյանին Բաղրամյան պողոտան փակելու համար դատապարտել 5 ամսվա ծառայության՝ առաջնագծում, առանց զորակոչման իրավունքի: 

Տեսնես հասկանում ե՞ն, որ նման հայտարարություններով բանակն ու ծառայությունն են վարկաբեկում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ