...

Ո՞վ է տակից խփող տիկինը

Ո՞վ է տակից խփող տիկինը

ՀՀԿ Խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրել է. «Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի «մարդ», ով իր կնոջն ու 1-2 տարեկան երեխային էր դուրս հանել տնից, իսկ երեխային, հոր փոխարեն, սովորական կոնֆետ գնում էր մի հատ նոր «խորթ հայր»: 

Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի քոչարյանական դիմակ հագած, բայց իրականում Քոչարյանին տակից հարված հասցնող մի տիկին, ով պառակտելուց բացի որևէ այլ բան անել չի կարող: 

Սերժ Սարգսյանից տարբեր վայրերում նստած բամբասում են որոշ նախկին գործիքներ, ովքեր դեմ առ դեմ աջն են համբուրում: 

Սերժ Սարգսյանի մասին վայրահաչում է մի մեդիափորձագետ, ով ավելի շատ սապոգ համբուրող է, քան թե պատմական Հայրենիք սիրող:

Մեկ էլ աջակիցների մասին խոսելիս, լավ կանեք տարբեր հյուրանոցների համարները ստուգեք, կարող ա ձեր աջակիցներից շատ շատերին այնտեղ գտնեք:

Պարզապես ղուրբան եղեք ղուրբանատեղին, որ չի թողնում ավելի կոշտ ձեզ պատասխանենք, բայց դե դրա ժամանակն էլ է գալու. համբերությունն անսպառ չի»:

«ՉԻ». Չեղավ, չեղավ: Հոպ, մեր համբերությունն արդեն սպառվեց: Էս ստատուս չէր, ռեբուս էր, հիմա ինտերնետներով ընկած փորձում ենք լուծել: 

Առայժմ հաջողությունները շատ չեն: Ավելի ճիշտ՝ համարյա չկան: Մենակ մեդիափորձագետի պահով կասկածներ ունենք, թե ով է, անունը մեր լեզվի ծայրին է, բայց դե, ախմախության կանխավարկածից ելնելով՝ առայժմ լուռ ենք մնում:

Դրա համար բան ասեք, բան հասկանանք, չտանջվենք: Դա ձեր շահերից է բխում: Կամ գյոզերով մեզ հայտնեք, թե ով է, օրինակ, Քոչարյանին տակից խփող տիկինը: Ինֆորմացիան ձեզանից, «սլիվը» մեզանից: Անհամբեր սպասում ենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   827 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ