...

Ո՞վ կմտածեր

Ո՞վ կմտածեր

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի իրադարձություններին Հայաստանի ներգրավվածության մակարդակի նվազումը և ասել. «Հաճախ հայտարարություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կարող են կորցնել Հայաստանն այնպիսի իրավիճակում, ինչպիսին այժմ է։ Բայց ես կարծում եմ, որ տարված լինելով Արևմուտքին Հարավային Կովկասի խնդիրների լուծմանը ներգրավելու նման փորձերով, ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասին տատանվելով՝ հենց այս գործոններն են, որ կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր ինքնությունն ու անկախությունը»:

«ՉԻ». Իմիջիայլոց, այսօր նորից տարածում էին Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկը, որը նա արել էր դեռևս 2016-ին: Այնտեղ Փաշինյանը մուննաթ էր գալիս Սերժ Սարգսյանի վրա, որ վերջինս ոչինչ չի անում 800 հեկտարը վերադարձնելու համար, ու ընդհանրապես, Ադրբեջանի հոխորտանքներին համարժեք չպատասխանելով՝ նոր զոհեր է բերելու:

Հետաքրքիր է, կգտնվի՞ գոնե մի հոգի, որն այն ժամանակ կմտածեր, որ 800 հեկտարի համար «կռիվ տվող» մաչոն տարիներ անց Հայաստանը կհասցնի մի իրավիճակի, երբ արդեն ինքնիշխանության և անկախության կորստի եզրին ենք: Ոչ մեկը: 

Սա Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով է զգուշացնում: Խելքի գալու փոխարեն Վահան Քերոբյանի հետևից են ընկել: 

Դեռ չենք խոսում Արցախի մասին: Հիմա Հայաստանի մասին է խոսքը: Հիմա ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում Արցախի կորստի, նոր զոհեր բերելու համար, իսկ Ադրբեջանի հոխորտանքներին պատասխանելու մասին... ավելի լավ է, լռենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ