...

Ո՞ւմ համար է բացվելու հայ-թուրքական սահմանը

Ո՞ւմ համար է բացվելու հայ-թուրքական սահմանը

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկու երկրների ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։

Կարելի է, իհարկե, գեղեցիկ ձևակերպումներով սա անվանել «առաջին քայլ», «դրական ազդակ» և այլն, բայց համաձայնվեք՝ առաջին հայացքից գաղափարն ինքնին տարօրինակ է թվում, եթե ոչ անհեթեթ։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Ամեն ինչ տեղն է ընկնում, եթե փորձում ենք հասկանալ, թե որոնք են լինելու այդ «երրորդ երկրները»։ Եվ պատկերացրեք՝ Ադրբեջանից բացի այլ «շահառու» պարզապես չկա։ Գործնականում խոսքն այն մասին է, որ եթե հայ-ադրբեջանական սահմանը բացվի, Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու Հայաստանի տարածքով մտնել Թուրքիա, իսկ ՀՀ քաղաքացիներն այդ նույն հնարավորությունը չեն ունենալու։ Հասկացա՞ք։ Իրենք մեր սահմանային անցակետից օգտվելու են, իսկ մենք չենք օգտվելու։

Հետաքրքիր է՝ մեր «հատուկ բանագնաց» Ռուբեն Ռուբինյանի մտքով չի՞ անցել սա։ Թե՞ լավ էլ անցել է, բայց Մոսկվայից հրահանգել են համաձայնվել՝ ասելով «լավ ա, լավ, կակռազ առիթ ա, որ Հայաստանի բոլոր բիզնեսմենները «երրորդ երկիր» Ռուսաստանի քաղաքացի դառնան»։

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ