...

Ուրիշ հարց տվող չկա՞

Ուրիշ հարց տվող չկա՞

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Այսօր՝ ժամը 20:00-ին, ուղիղ եթերում կպատասխանեմ Հանրային հեռուստաընկերության հարցերին»:

ՉԻ.- Վախենալու է: Դե, որպես կանոն՝ հաշվի առնելով վարչապետի նախորդ «ասուլիսների» փորձը, այս անգամ էլ ստեղծված իրավիճակն ու իր վարած քաղաքականության արդյունքները բացատրելու է նախկինների ղալաթներով:

Հիմա չգիտենք, ինչ կորուստներ կամ զիջումներ են մեր գլխին գալու այս ասուլիսից հետո, բայց որ դրա մեղավորը լինելու են Ռոբը, Սերժն ու Լևոնը, դա առավել հավանական է:

Լևոնը չգրավեց Բաքուն, Ռոբերտը գրավեց, բայց՝ Երևանը, Սերժն էլ Մադրիդից ու Կազանից հավաքած թղթերը գցեց իր ջեբը: 

Հ.Գ. Ասուլիսը չակերտներով ենք դրել, քանի որ էն վաղ էր, որ էշը կաղ էր: Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր գոնե մի 5-6 լրատվամիջոցի ներկայությամբ խոսում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ