...

Փոխանակ Նիկոլին գովեն, քննադատում են

Փոխանակ Նիկոլին գովեն, քննադատում են

Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է. «Ունենք անպատասխանատու իշխանություն, որը փչացրեց մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ և թշնամի ստեղծեց Հայաստանի ներսում»:

«ՉԻ». Յա: Եթե այդպես է, ուրեմն պետք է իշխանություններին գովեք ու քաջալերեք, որովհետև ստացվում է, որ ձեր քաղաքականությունն է շարունակում: Եթե ասում եք՝ անպատասխանատու իշխանություն է, դուք էլ էիք անպատասխանատու իշխանություն: Այնքան անպատասխանատու, որ մի բարևի համար մարդ սպանելու համար չեք ձեզ պատասխանատու զգում: Ասում եք՝ փչացրեց մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Դուք չէի՞ք հայտարարում, որ Հայաստանը ոչ թե չորս սահման ունի, այլ չորս ճակատ: Ասել եք, ասել եք: Մենք նման բաները չենք մոռանում: Ասում եք՝ թշնամի ստեղծեց Հայաստանի ներսում: Դուք չէի՞ք, որ սկզբից Լևոնին թշնամի որակեցիք, հետո՝ ամբողջ ընդդիմությանը, որին օրումեջ ծեծում, ջարդում ու սպանում էիք, վերջում էլ՝ հենց ժողովրդին: Հիմա ի՞նչ երեսով եք Նիկոլին մեղադրում մի քաղաքականության համար, որը դուք եք սկսել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   760 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ