...

Փրկարարներին էլ «բարեփոխեց»

Փրկարարներին էլ «բարեփոխեց»

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի փոխնախարար։

Սա շատ ուշագրավ որոշում է։ Կարդում ենք պրն Ցուցուլյանի կենսագրությունը․․․ Դե հասկանալի է, ծնվել է Իջևան քաղաքում։ Այդ մասին կարող էին նույնիսկ չգրել, այսպես թե այնպես պարզ էր։ Բայց պարզվում է՝ Սերժ Սարգսյանի «մենթապետության տարիներին» այդ արժանապատիվ պարոնը հինգ տարի շարունակ եղել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի (պարզ ասած՝ միլպետի) տեղակալ, իսկ 2016-ին նույն Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է, ուշադրություն՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։ Հիշում եք, չէ՞, թե 2016-ին ոստիկանությունն ինչպես էր «գերազանց պահպանում հասարակական կարգը»։ Պրն Ցուցուլյանը, պարզվում է, նույնիսկ նրանց ֆոնի՛ն է աչքի ընկել։ 

Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը նրան փրկարար ծառայության տնօրեն է նշանակել։ Որովհետև ինչ-որ պահի իր անձնական փրկությունը կախված է լինելու բացառապես ոստիկանության՝ «հասարակական կարգը գերազանց պահպանելու» ունակություններից։


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ