...

Քոչարյանի՞ց է ամաչում

Քոչարյանի՞ց է ամաչում

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործը:

Ապրիլին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Թեև նիստը դռնբաց է, սակայն պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը դեմ է արտահայտվել նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։

«ՉԻ». Սա էլ տեսանք: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը դատի է տալիս Նիկոլ Փաշինյանին, ու վերջինս չի ցանկանում, որ մարդիկ դատաքննության ընթացքի մասին իմանան: Ընդ որում՝ արդեն հերթական անգամ:

Թվում է, թե հակառակը պետք է լիներ. Քոչարյանը չպետք է ցանկանար, որ նիստը տեսանկարահանվեր: Բայց ոչ. ու ստացվում է, որ ոչ թե Քոչարյանը, այլ Նիկոլ Փաշինյանը ամաչելու և թաքցնելու բան ունի: Մենք թափանցիկ ենք, մենք բաց ենք բոլորի համար, մենք էս ենք, էն ենք... սա՞ է ձեր թափանցիկը, եթե նույնիսկ Քոչարյանի հայցի գործը թաքցնում եք հանրությունից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ