...

Ռուբիկ Հակոբյանի երազը

Ռուբիկ Հակոբյանի երազը

Ինքը նշանակվել է «Հայաստան» դաշինքի «Ժառանգություն» թևի դաշնակցական հատվածի կոմունիստական ֆրակցիայի գլխավոր հյուպատոս:

Անելիքները շատ են: Պետք է սեղմ ժամկետներում հրապարակի Հայաստանում ԼՂԻՄ-ի գերագույն և գլխավոր ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանի «Պատերազմ, թե՝ խաղաղություն. խեղճանալու պահը» խոհափիլիսոփայական հոդվածը:

Ուզում է արդեն գործ անել, մեկ էլ ֆեյսբուքից իմանում է, որ Լևոնը ինչ-որ բան է ասել: «Զանգեմ Հայկ Ալումյանին, ասեմ, թող իրավական գնահատական պատրաստի, թե ոնց է էդ Լևոնը 1992-ին ապօրինի գրավել Շուշան»:

Զանգահարում է Ալումյանի հեռախոսին, բայց ինքնապատասխանիչն է միանում. «Բաժանորդը ստրիպտիզ ակումբում է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ»:

Ներս է մտնում քարտուղարուհին. «Շեֆ, շեֆը ձեզ է կանչում»: Ինքը ձգվում է, շորերը դզում ու մտնում շեֆի կաբինետ. «Լսում եմ, Լևոն Ռոբերտիչ»: «Մի ինձ զեկուցի այսօրվա վիճակագրությունը»,- կարգադրում է Լևոն Քոչարյանը:

«Ո՞րը, կորոնավիրուսի՞»,- հարցնում է ինքը: «Չէ, ի՞նչ կորոնավիրուսի, շատ պետքս ա»,- զայրանում է Լևոնը: - Մտավորականության վիճակագրությունը»:

«Հաա՜,- ծոր է տալիս ինքը, բացում համապատասխան թղթապանակը ու զեկուցում. «Այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է Ռոբերտ Քոչարյանին միանալու 124 նոր դեպք: Այս պահին փաստացի փող է ստանում 74 հաճախորդ, 50-ը անվճար բուժում է ստանում «Նաիրի» և «Իզմիրլյան» բուժկենտրոններում: Ընդհանուր առմամբ, կատարվել է 8623 առաջարկ, ընդունվել է 124-ը: 2 մարդ առողջացել է և հետ է վերցրել ստորագրությունը»:

«Էդ 2 հոգու տվյալները պահի, հետո մանգաղով դրանց քաղհան կանենք»,- հրամայում է Լևոնը: 

«Լսում եմ և հնազանդվում, օ՜, իմ տիրակալ»,- խոնարհվում է ինքը և դուրս գալիս կաբինետից: Ընդունարանի կաբինետի դուռը բացվում է և Մարտին Վարդազարյանի գլուխն է երևում: «Պրն Վարդազարյան, էս ինչի չե՞ք ներս մտնում»,- հարցնում է ինքը: «Ես միայն կիսով չափ եմ ձեզ մոտ եկել»,- պատասխանում է Վարդազարյանը,- «էն մի կեսս պահում եմ Սերժ Սարգսյանի համար»:

Ինքը մտնում է իր կաբինետ, պատուհանից դուրս նայում: Իսկ այնտեղ, իրարից 100 մետր հեռավորության վրա, միանգամից երեք միտինգ է սկսվում՝ Նիկոլի, Ռոբերտի ու Սերժի: «Ըհը, էս 80-ականների «Գազելներով» որ մարդ են բերում, ուրեմն՝ էս Սերժի կանտինգենտն ա»,- մտածում է ինքը:

«Էս НКАО համարներով ջիպերն էլ հաստատ մերոնք են: Մեռնեմ ձեր ջանին: Հլը սրանց, էս էլ Նիկոլի ժեխերն են, նենց են կանգնել, որ շատ երևան, վըխք»,- բխկում է ինքը:

Ականջ է դնում. Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստանում է, որ պատրաստ է Ալեքսանդրապոլի և Շուշիի կապիտուլյացիաների պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ դառնալ: Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Կյանքում երբեք և ոչինչ կիսատ չեմ թողել. վաճառելու եմ այն, ինչ դեռ չեմ վաճառել, անզգույշ քաշքշելու եմ բոլոր նրանց, ում դեռ չեմ քաշքշել, ջարդելու եմ բոլոր նրանց, ում դեռ չեմ ջարդել, նստեցնելու եմ բոլոր նրանց, ում դեռ չեմ նստեցնել: Փող կամ ազատություն, Մանումենտը մերն է լինելու»:

Իսկ Նիկոլը ելույթ չի ունենում. գրպանից հանում է պլասկագուբցին, կոչ անում. «Հատ-հատ ձեր ատամներն ենք հաշվելու, վնգստաք պատերի տակ», ու շարժվում Ռոբերտի և Սերժի ուղղությամբ: 

Արթնանում է հոգեխանգարված:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ