...

Ռուսների հույսը կտրեց

Ռուսների հույսը կտրեց

ԵԱՀԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է՝ Ռուսաստանը մտահոգված է, որ ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի միջնորդները 44-օրյա պատերազմից հետո` արդեն մեկ տարի, չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: 

«Մեզ մտահոգում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրադրությանը և նախանշել հստակ քայլեր՝ աջակցելու կողմերին մարդկանց միջև շփումներ հաստատելու, մարդասիրական խնդիրներ լուծելու և որոշ այլ հարցեր կարգավորելու գործում»,- ասել է Լուկաշևիչը։

«ՉԻ». Այստեղ հետաքրքիրն այն է, որ ռուսները ստիպված են նման հայտարարություն արել: Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղի հարց չկա, ծաղրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, խոսեց Սևանա լճի, Զանգեզուրի, Երևանի հայկական լինելու մասին, սպառնաց Հայաստանին ու Արցախին, և Հայաստանից որևէ արձագանք չեղավ Ալիևի այդ հոխորտանքներին:

Ռուսներն էլ սպասեցին, սպասեցին, տեսան՝ անհույս է, այստեղից բան ասող չկա, որոշեցին իրենց վրա վերցնել պատասխանողի դերը: 

Ռուսներին խորհուրդ կտանք ստեղծել Ալիևի հայտարարություններին արագ արձագանքման վարչություն. մեկ է, Հայաստանի իշխանությունները չեն արձագանքելու, քանի որ քոչարյանականների հետ զբաղված են թուրք գործակալների ռազբորկաներով, ժամանակ չունեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ