...

«Սանտա Բարբարա»

«Սանտա Բարբարա»

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը գրել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը՝ բացի Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից, գրեթե 500 հեռախոսազրույց են ունեցել:

«ՉԻ». Հիշում ենք, որ 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իբր բանակցություններ էին վարում, մի պահ եղավ, որ օրումեջ հանդիպում էին: Ընդհանուր երևի մինչև հարյուր անգամ հանդիպած կլինեն: Ինչի՞ ենք ասում՝ իբր, որովհետև Ալիևն էլ էր ձև անում, թե շահագրգռված է կոնֆլիկտի լուծմամբ, բայց ժամանակ էր ձգում, Քոչարյանի դեպքում՝ առավել ևս:

Բայց 500 հեռախոսազրո՞ւյց: Էս ի՞նչ է, առավոտը ով վեր է կենում, մյուսին զանգո՞ւմ է. բարի օր ապեր, ի՞նչ կա, ո՞նց եք, լավ եմ ապեր, ձեր մոտ ի՞նչ կա: Բա էն վերջին անեկդոտը լսե՞լ ես... Ապեր, մի հատ հետ զանգի, րոպե չունեմ... 

Ու էս դեռ հեռախոսազրույցներն են... բա պատկերացնում ենք՝ չաթում ինչքան են շփվում, իրար վիդեոներ են ուղարկում, տիկ-տոկի բոցերը: 

Բայց լավ է, որ գործընթաց կա, շփում. դժվարը առաջին 1500 հեռախոսազրույցն է:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   530 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ