...

Սառույցի փոխարեն տուգանքներ են քերում

Սառույցի փոխարեն տուգանքներ են քերում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես շատ ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։ Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ․․․»։

Հիշո՞ւմ եք, որ Տիգրան Ավինյանն ասում էր «ասեք՝ կանենք»։ Հիմա պարզվում է, որ ինքն այլ բան նկատի ուներ․ ինքը պիտի ասի, տնտեսվարողները՝ անեն։ Թե չէ կտուգանի։ Իսկ տուգանքները «կգեներացվեն» Երևանի բյուջեում, այդտեղից քաղաքապետարանի պաշտոնյաները պարգևավճարներ կստանան․․․ Նկատեցի՞ք շահերի բախումը։ Փաստորեն՝ ինչքան մայթերը սառցակալած լինեն, այնքան Երևանի բյուջեն կհամալրվի, ու աշխատողների եկամուտները կավելանան։

Դրա համար էլ, ի դեպ, Երևանում ձյունն ու սառույցը ոչ թե մաքրում են, այլ տեղափոխում։ Քանի որ «մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է»՝ քաղաքապետարանը փողոցների ձյունը պարզապես հրում է դեպի մայթերը, որպեսզի համ էլ տուգանի տնտեսվարողներին, սրանք էլ այդ նույն ձյունը հետ են լցնում փողոցները, որպեսզի չտուգանվեն։ Մի խոսքով՝ ձնագնդի են խաղում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ