...

Սեփական փորձից գիտի

Սեփական փորձից գիտի

«Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ճիշտ է ասել, իհարկե։ Այ երբ 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում պիտի վարչապետ ընտրվեր, բայց ձայները չէին հերիքում, կուսակցություններից մեկը որոշեց ապահովել դրանք։ Պարզ ասած՝ Նիկոլն իշխանություն ստացավ ՀՀԿ-ի օգնությամբ։ Հիմա ինչ, ըստ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլը չի՞ կարող ՀՀԿ-ի կամակատարը չլինել։ 

Սերժ Սարգսյանն ինքը, ի դեպ, 2008-ին իշխանություն ստացավ մարտի 1-ով, այսինքն՝ Քոչարյանի, ուժայինների, օլիգարխների, կրիմինալի օգնությամբ։ Եվ պատկերացրեք՝ նրա նախագահության 10 տարիների ընթացքում Քոչարյանը հանգիստ զարգացնում էր «ընտանեկան բիզնեսը» (եթե նրան հավատալու լինենք՝ ընտանեկան ահռելի հարստությունը կուտակվել է ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին), ուժայիններն օլիգարխներ դարձան, օլիգարխներն ու կրիմինալը՝ օրենսդիրներ․․․ Փաստորեն ճիշտ է ասում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ