ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը, Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով, մեծ հաշվով՝ մտել է մեր տրամաբանության մեջ։
«ՉԻ»․ Քիչ մնաց, Ալեն Սիմոնյանի տեղակալը երևի շուտով կհայտարարի նաև, որ Ադրբեջանը Շուշին ու Հադրութը գրավելով նույնպես «մեծ հաշվով՝ մտել է մեր տրամաբանության մեջ», որովհետև դրանք դժգույն-դժբախտ քաղաքներ էին։ Ավելին՝ երևի այս իշխանությունների տրամաբանության մեջ է նաև մեր գերիներին չվերադարձնելը, որովհետև եթե սրանք հայ գերիներին հավանական հանցագործներ են համարում, նրանք էլ այդ «հանցագործներին» բանտերում են պահում։ Մի խոսքով՝ գործում են նույն «տրամաբանությամբ»։
Բայց Ռուբեն Ռուբինյանի և ընդհանրապես՝ այս իշխանությունների տրամաբանությունից ավելին սպասել պետք չէ։ Հատկապես եթե հաշվի առնենք, թե մարմնի հատկապես ո՛ր մասով են սրանք մտածում ու տրամաբանում։