...

Ստոպ-կադր. թող ռուսները մտածեն

Ստոպ-կադր. թող ռուսները մտածեն

Երևանի քաղաքապետարանում այսօր խորհրդակցության ժամանակ քննարկվել է Մուշական թաղամասում կոյուղատար համակարգ կառուցելու ծրագիրը:

Քննարկման վերջում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Դա էլի գնաց, ձգվեց: Հավելյալ կզեկուցեք»:

Իհարկե, ձգվելու է: Կոյուղատար համակարգ... դուք սկզբից Երևանում աղբահավաքության գործը կարգի բերեք, հետո ավելի մեծ ծրագրերից խոսեք: Օրինակ՝ Արաբկիր համայնքում արդեն զգացվում են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հետևանքները: Մամիկոնյանց-Տոլբուխին հատվածում աղբն այնքան է կուտակվել, որ շուտով հայկական լեռնաշխարհի մի հատվածը կդառնա: Գարշահոտություն, բան-ման, դա չենք խոսում:

Չնայած, կարող է այստեղ աշխարհաքաղաքական հարց է: Այդ շենքերում են բնակվում ռուսական սահմանապահ ուժերի ծառայողների ընտանիքները, գուցե այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ռուսական զորքերը ստիպված հեռանան Հայաստանից, եթե «լավով չեն հասկանում»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ