...

Ստուգեք կառավարության ճաշարանի սնունդը

Ստուգեք կառավարության ճաշարանի սնունդը

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արձակուրդ ժամանած մեր զինվորներից մեկի հետ եմ զրուցում: Հարց ու փորձ եմ անում ծառայությունից, զորամասից, սննդից, ծառայության պայմաններից:

Դժգոհում է, ասում է.

«Ամեն ինչ նորմալ է, մենակ շաբաթ-կիրակի խորոված-քյաբաբ են տալիս, լավ չեն սարքում, համով չէ...» ))»:

«ՉԻ». Հետաքրքիր է՝ կառավարության ճաշարանում ի՞նչ են խառնում սննդի մեջ, որ այսպիսի գրառումներ են ծնվում:

Պաշտպանության նախարարը վերջերս հանդիպել էր բանակին սնունդ մատակարարողների հետ ու դժգոհել սննդի որակից: Նույնը պետք է անի Նիկոլ Փաշինյանը: Հնարավոր է՝ արհեստական ու անորակ խթանիչներ են խառնում սննդին, դրա համար էլ այսպիսի գրառումներ են երկնում:

Եղբայր, եթե իսկապես խոսել ես զինվորի հետ, ինքն էլ նման պատասխան է տվել, օգտագործեիր պաշտոնական դիրքդ ու հասնեիր նրան, որ զինվորին մի լավ հետազոտեին: Չի կարող մի բանակի զինվոր, որտեղ կորչում է սպան ու 15 օր է նրանից տեղեկություն չկա, դժգոհել միայն խորովածի որակից:

Երբ գրեթե ամեն օր թշնամու դիպուկահարից զինվոր է զոհվում, չի կարող մի ուրիշ զինվոր դժգոհել քյաբաբի համից: Եթե, իհարկե, նրա հոգեկան աշխարհում ամեն ինչ նորմալ է:

Հ.Գ. Սրանք լսել են փիառի անհրաժեշտության մասին, բայց չեն հասկացել, որ իրենց, բացի իրենց ֆեյքերից, նաև իրական մարդիկ են կարդում, որոնց ընտանիքի անդամները գուցե ծառայում են բանակում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ