...

Տաղ հերոսական

Տաղ հերոսական

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։

Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։

Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է՝ և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին։

Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։

Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։

Այս բոլոր տեքստերը, սիրելի բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։

Իսկ թե ինչու են նրանք սա անում, կռահեք ինքներդ»:

«ՉԻ». Ընդդիմությունը կարող է վատը լինել: Կարողը ո՞րն է, վատն է: Կարող է շահարկել ցանկացած թեմա, երբեմն խեղաթյուրել փաստերը, դա էլ է պատահում: 

Բայց դա ինչ է, ձեզ որևէ առավելություն է տալիս կամ ազատո՞ւմ է այս ծանր իրավիճակի համար պատասխանատվությունից: 

Ու ինչ էլ խոսի ընդդիմությունը, գործադիր և օրենսդիր իշխանությունը դուք եք: Վերջին չորս տարում Հայաստանում և Արցախում ինչ տեղի է ունեցել, դրա առաջին պատասխանատուն դուք եք: Ձեր պատասխանատվության մասը թողած, հերոսական ստատուսներ եք գրում, թե ինչ վատն է ընդդիմությունը: Մի հատ էլ ակնարկում, որ մեղավորը Ռուսաստանն է: 

Չհասցնեիք այս իրավիճակին, Ռուսաստանի հետ այլ լեզվով կխոսեիք: Այն լեզվով, որով ընդդիմության հետ եք խոսում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ