...

Տարածաշրջանի ամենահայրենանվեր պադոշը

Տարածաշրջանի ամենահայրենանվեր պադոշը

ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իրեն «դավաճան» ու «թուրք» ասողներին անվանել է «փողոցային չնթռլոներ» ու ավելացրել, թե «իմ կոշիկի տակը մի միլիոն անգամ էս երկրին ավելի շատ օգուտ է տալիս, քան թե այդ ոչնչությունները»։

Եթե որևէ մեկի համար անհասկանալի է «չնթռլո» արտահայտությունը՝ տեղեկացնենք, որ դա հապավում է և նշանակում է «չար, նախանձ, թունավոր, ռուսական լրտեսների ոհմակ»։ Ինչ վերաբերում է պրն Սուքիասյանի կոշիկի տակացուին, ապա այն, դատելով կոշիկի տիրոջ քաղաքական հայացքներից, հաստատ պադոշ է։ Ու քանի որ այդ տակացուն «էս երկրին» ահռելի օգուտ է տվել՝ առաջարկում ենք անհապաղ պարգևատրել առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, արձանն էլ (բնականաբար՝ կոշիկների) կանգնեցնել քաղաքի կենտրոնում։ Որպեսզի առավել բարեխիղճ հարկատուները ժամանակ առ ժամանակ կանգնեն պրն Սուքիասյանի կոշիկների մեջ ու գոնե կարճ ժամանակով իրենք իրենց Գռզո զգան։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8817 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ