...

Տեղ-տեղ տեղումներ և խրամատներ

Տեղ-տեղ տեղումներ և խրամատներ

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, Արավուս բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ սահմանը, առաջացել Տեղ համայնքում ու մտել արտերը, դիրքավորվել, հենակետ դրել.

«Միայն իմ արտը չեն մտել, շատերի ցանած արտերով առաջացել են, բուլդոզերով հողը հավասարեցրել, վրաններ են խփել, խրամատներ են փորել, ինժեներական աշխատանքներ են անում։ Կոնկրետ իմ արտում էլ երեկ հենակետ են դրել»:

«ՉԻ». Երեկ մեկը ֆեյսբուքում լավ էր գրել. ասում է՝ Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլին պիտի հայտարարեր, որ ադրբեջանցիները ոչ թե 600-700 հեկտար տարածք էին վերցրել, այլ քարտեզային ճշգրտումների անհամապատասխանություն կար:

Որ հիշում ենք, թե նույն Նիկոլ Փաշինյանն այդ 600-700 հեկտարի համար ոնց էր թռել Սերժ Սարգսյանի երեսին... 

Իսկ հիմա, հեչ, դրոշի հարց են քննարկում, խորհրդարանում կռիվ-կռիվ են խաղում: Իմիջիայլոց, լավ կլիներ, որ այդ կռվի մասնակիցներին ուղարկեին Տեղ, իրենց ներսի կուտակված էներգիան պարպեին ադրբեջանցիների վրա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ