...

Տիգրան Ավինյանի կարգախոսները․ «Կրկին մուծվիր», կամ «Քանդելո՛ւ ենք»

Տիգրան Ավինյանի կարգախոսները․ «Կրկին մուծվիր», կամ «Քանդելո՛ւ ենք»

Իշխանությունները հպարտորեն հայտարարում են, թե «Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները»։ 

Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ ճիշտ է, Տիգրան Ավինյանն էլ որոշել է նախընտրական քարոզարշավի հիմքում դնել «հայի չուզողությունը»՝ ենթադրելով, որ մարդկանց հետաքրքրում է ոչ այնքան իրենց լավ ապրելը, որքան իրենցից լավ ապրողների «պորտը տեղը դնելը»։ 

Ընդամենը մի ճշտում․ իրականում այդ կրպակներն ամենևին էլ «ինքնակամ տեղադրված» չեն, որովհետև ոչ մեկը խելքը հացի հետ չէր կերել, որ ինքնագլուխ նման ներդրումներ կատարեր։ Բնականաբար՝ նախապես հարցերը լուծել են նույն քաղաքապետարանի «համապատասխան ստորաբաժանումների» հետ, սակարկել են, գնի շուրջ «բարիշել են», կաշառքը տվել են ու համարել են, որ հարցը լուծված է։ Ու հիմա Երևանի քաղաքապետարանը պիտի ոչ թե «ինքնակամ տեղադրված կրպակներն» ապամոնտաժի, այլ առաջին հերթին պարզի, թե ո՞ւմ, ե՞րբ և որքա՞ն կաշառք են տվել դրանց սեփականատերերը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ տուժում են ոչ թե կաշառակերները, այլ կաշառք տվողները, իսկ Տիգրան Ավինյանն ընդամենը բյուջեի հաշվին ուղերձ է հղում՝ «նախկին մուծվածները ջրվում են, ուզում եք աշխատել՝ նորից պիտի մուծվեք»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ