...

Տիգրան Ավիրյան․ պլանային «Կասկադ»յորը

Տիգրան Ավիրյան․ պլանային «Կասկադ»յորը

Քաղաքական գործիչներին մականուններ կպցնելիս պետք է զգույշ լինել։ Օրինակ՝ երբ նախկին հանցավոր շնաբարո դուրսպրծուկները Տիգրան Ավինյանին չարամտորեն անվանում էին «Սրբխեչի ուլ», բացարձակապես հաշվի չէին առել, որ ուլերը սովորաբար մեծանում և այծ են դառնում, իսկ այծերը ծառերի թշնամիներն են՝ մագլցում ու ոչնչացնում են մատղաշ ճյուղերն ու բողբոջները, կեղևազերծ են անում նորատունկ ծառերը, և այլն։ Իսկ եթե նաև վարչական լծակների են տիրապետում՝ միայն դրանով չեն բավարարվում։ «Չամռվում» (կամ «սակուռվում») են հաստաբուն ծառերին, քոքից կտրում, և ընդհանրապես՝ բոլոր բուսատեսակներից հանդուրժում են միայն անհրաժեշտ չափով «կանաչ զանգված» արտադրող տեխնիկական մշակաբույսերը։

Մի խոսքով, ինչպես նկատեց տարեց երևանցիներից մեկը՝ Կասկադի խայտառակության կադրերը տեսնելուց հետո, «էս Տիգրան Ավիրյանը շատ Տիգլան գյադա դուս էկավ»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2932 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ