...

Տուն առնել էլ չգիտի

Տուն առնել էլ չգիտի

Civilnet-ը գրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու վերջինիս կինը՝ Գոհար Աբաջյանը, 2022թ. դեկտեմբերին 112 մլն դրամով (280 հազ. դոլար) Կոտայքի մարզի Քասախ գյուղում առանձնատուն են գնել։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։

«ՉԻ». Մի անգամ Թոմաս Էդիսոնը աշխատանքից հեռացնում է իր լաբորանտներից մեկին, որը քիմիական փորձեր էր անում: Հաջորդ օրը նրան տեղեկացնում են, որ այդ լաբորանտը ինքնասպանություն գործելու համար թույն է խմել:

«Եվ ի՞նչ, մահացել է»,- հարցնում է Էդիսոնը: Ասում են. «Չէ, ողջ է մնացել»:

Ամերիկացի գիտնականը զայրանում է. «Դե, տեսնում եք, ճիշտ եմ արել, որ գործից հանել եմ, քիմիայից բան չի հասկանում»:

Արարատ Միրզոյանին պետք է գործից հանել: Հերիք չէ՝ արտաքին քաղաքականությունից թույլ է, մի հատ էլ անշարժ գույքի ոլորտից բան չի հասկանում: 280 հազար դոլարով կիսակառույց առանձնատուն է գնել (Սիվիլնեթը գրել էր՝ շքեղ առանձնատուն, բայց նկարները նայում ես, հեչ էլ շքեղ չի): Այսինքն՝ իրեն ով հասնում, կլպում է, կամ զիջումներ է կորզում: 

Մնացածը լիրիկա է. որտեղի՞ց իրեն այդքան գումար, ե՞րբ հարստացավ, էս ո՞նց եղավ: Էդ հետո:

Հ.Գ. Ամենահետաքրքիրն այն է, որ երբ հրապարակվեց Արարատ Միրզոյանի նոր քաղաքական-շինարարական ձեռքբերումը, ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց հաղորդագրություն, որ Սերժ Սարգսյանի եղբորից՝ Լյովա Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման է ենթակա 9 միլիոն 408 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Էդ հետո:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ