...

Թոզ փչողը

Թոզ փչողը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 28-30-ը, 1-ին, 2-ին, Նոր Nորքում՝ մարտի 28-ին, 30-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին և ապրիլի 3-ին։

«ՉԻ». Բա որ ասում էինք՝ Տիգրան Ավինյանը թոզ է փչում, չէիք հավատում: Տեսնո՞ւմ եք: 

Իհարկե, մի քիչ վիճակագրությունը թերի է. փոշու պարունակությունը ոնց որ թե քիչ է Էրեբունիում, Դավիթաշենում ու Քանաքեռ-Զեյթունում: Ո՞ւմ է սպասում քաղաքապետը. այնտեղ դեռ մի քանի հատ ծառ կա, որոնք կատաղի մարտեր են մղում փոշու դեմ: 

Անհապաղ դրանք էլ պիտի կտրվեն, թիքա-թիքա արվեն, որ փոշին դառնա բոլորիս սեփականությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ