...

Вокзал для своих

Вокзал для своих

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է. «Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ 

Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։ 

Սիրելի աջափնյակցինե՛ր, Սիրելի երևանցինե՛ր,

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է»:

«ՉԻ». Սպասի, այ ախպեր ջան, ընտրությունների վախտը դեռ չի եկել, էս հրաշալի լոզունգները պահի հետոյի համար: Ո՞ւր ես վռազում: Մանավանդ, մետրոյի հարցում: Ընտրություններ կլինեն, Աջափնյակի կայարանի մասին կասես, 4 տարի հետո նորից կասես, առնվազն մի 2-3 ընտրությունների թեմա է լինելու: Ի հեճուկս լավատեսների:

Մեզ մի քիչ դուր չեկավ գրառման վերջին հատվածը: Որ ասում է՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է, մի տեսակ տհաճ ասոցիացիաներ են առաջանում: Մեկը կար, նույն ոճով ասում էր՝ ի հեճուկս թերահավատների, ապագա կա´, կա´ ապագա: Մինչև հիմա նստած սպասում ենք, թե երբ է գալու այդ ապագան, իսկ առայժմ դեպի անցյալ ենք գնում: Հիմա Ավինյանի լոզունգն է. բա չմտահոգվե՞նք, թե էդ կայարանը մեզ ուր է տանելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ